Հայերեն   English   Русский  

Oլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո, լաց եմ եղել աշխարհի առաջնության արծաթե մեդալիս վրա. Արմեն Նազարյան


  
դիտումներ: 5245

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սկսում է հարցազրույցների մեծ շարք` հայազգի անվանի մարզիկների հետ: Շարքը սկսում ենք անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանի հետ հարցազրույցով: Մարզաձևի նվիրյալն աշխարհի բազմակի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնելուց հետո, սակայն ինչպես հայրենիքի հետ, այնպես էլ ըմբշամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչների հետ կապը շարունակեց պահել ամուր: Ինչպես Նազարյանն իր խոսքում ասաց, «թեպետ ապրում ենք Հայաստանից հեռու, բայց հայրենիքը պահում ենք մեր մեջ»:

-Պարոն Նազարյան, կխնդրեմ հիշել Ձեզ` Օլիմպիական խաղերի ոսկուց հետո:

-Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճելուց հետո հուզմունքով կանգնեցի առաջին աստիճանին, լսեցի հայկական օրհներգը: Ինքս ինձ ասացի. «ինչպես կարելի է աշխարհի առաջնությունում 7 ամիս առաջ պարտվել մի մարզիկի, ում հաղթեցի Օլիմպիական խաղերի ժամանակ»: Oլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո, լաց եմ եղել աշխարհի առաջնության արծաթե մեդալիս վրա:

-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:

-Ինձ համար երջանկություն է տեսնել խաղաղ երկիր, երջանկություն է ժողովրդի ժպիտը: Քանի որ մեր օրերում դժվար է տեսնել երջանիկ մարդկանց:

-Ո՞վ է Ձեր սիրած մարզիկը:

-Ալեքսանդր Կարելինը:

ՀԱՕԿ լրատվության բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: