Հայերեն   English   Русский  

Եղրևանի/Syringa/


  
դիտումներ: 4739

Պատկանում է ձիթենազգիների/Oleaceae/ ընտանիքին: Ծաղիկները բուրավետ են,մանր,խողովակաձև,հասարակ կամ լիաթերթ,հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում,սպիտակ, բաց մանուշակագույն,կարմրավուն:

syringa_vulgaris_miss_ellen_willmottԵղրևանին հիանալի ձմեռում է բաց գրունտում:Հողի նկատմամբ պահանջկոտ չէ:

Եղրևանու հիմնական տեսակներն են `սովորականը/S.vulgaris L/,պարսկականը/Spersica L/, չինականն/S.chinensis Wild/ ու հունգարականը/S. Josikaea Jacb./: Սովորական եղրևանին ունի բազմաթիվ այլատեսակներ ու սորտեր, որոնք ծաղկում են սպիտակ և մանուշակագույն: Պարսկականը ունի բաց մանուշակագույն ծաղիկներ, որոնք ավելի ուշ են բացվում: Տերևները նշտարաձև են: Որոշ այլատեսակներ ունեն փետրաձև կամ խորը կտրտված տերևներ և սպիտակ ծաղիկներ: Չինականը`պարսկականի և սովորականի հիբրիտն է: Ծաղիկները խոշոր են, հիմնականում կարմրամանուշակագույն, իսկ որոշ սորտերինը` սպիտակ,վարդագույն և այլն:Հունգարականը սովորական եղրևանուց երկու շաբաթ ուշ է ծաղկում: Ծաղիկները կարմրավուն և բաց մանուշակագույն են:

SyringaVulgaris_04Եղրևանին բազմանում է սերմերով, կտրոններով, արմատածիլերով,անդալիսով , թփի բաժանումով և պատվաստով: Օգտագործվում է դեկորատիվ տարբեր ձևավորումներում:

Տնկումը կատարվում է աշնանը կամ վաղ գարնանը, բույսը բույսից 2-2.5մ հեռավորության վրա:

Syringa reticulataԵղրևանու ամենավտանգավոր թշնամին վնասատուներից բողբոջային տիզն է, որը շատ փոքր է և սովորական աչքով հազիվ տեսանելի: Այն վնասում է բույսի բողբոջներին և նոր աճող շիվերը:

Դրանով վարակված բողբոջները համեմատաբար ուռած են և փայլը կորցրած: Այդ վնասատուները ձմեռում են բողբոջների թեփուկների արանքում: գարնանը բողբոջների ուռչելու հետ զուգընթաց, նրանք արթնանում են և առաջին տերևները երևալուն Syringa_meyeri__Palibin_1պես սկսում են տարածվել բույսերի նոր աճող մասերի վրա և ձվադրել: Վնասված բողբոջները չորանում են, որի պատճառով ծաղկատվությունը զգալի պակասում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: