Հայերեն   English   Русский  

Սնկերը բույսերին զգուշացնում են վնասատուների հարձակումների մասին


  
դիտումներ: 3188

Անսովոր սիմբիոզի բնագավառը բույսերի և հողի սունկերի միջև, որոնք ապրում են շատ բույսերի արմատներում, վեր են հանել բրիտանացի փորձագետները: Պարզվում է, որ միմյանց հետ ազգակցական կապեր չունեցեղ բույսերը վնասատուների վտանգի մասին տեղեկատվություն են ստանում սնկերի միջոցով:

Հնուց հայտնի է, որ բույսերի արմատներում գոյություն ունի միկորիզա: Սունկը բույսի արմատներից ստանում է ածխաջրեր, որոնք շաքարի նման են: Նույն ժամանակ բույսի արմատները հնարավորություն են ստանում սնկային լայնածավալ .միցելիումի միջոցով խմել և ներծծել անշվելի շատ ջուր և հանքային նյութեր:

Սակայն դրանով փոխշահավետ համագործակցությունը չի սահմանափակվում: ինչպես պարզել են Աբերդինի համալսարանի գիտնականները, սնկերը օգնում են բույսերին տարածել ահազանգի ազդանշաններ, որոնք տեղեկացնում են բույսերի հյութով սնվող ուտճների հարձակումների մասին:

Նրանց օգնել է մի պարզ փորձ: Նրանք ուտճներով (Acyrthosiphon pisum) վարակել են սովորական լոբին (Vicia faba): Այն բույսերը, որոնք ենթարկվել են հարձակման, սկսել են արտադրել պաշտպանական նյութեր, որոնք վախեցրել են վնասատուներին և միաժամանակ գրավում ուտիճներին ոչնչացնող գիշատիչ միջատներին ( Aphidius ervi):

Գիտնականների զարմանքը այնքան մեծ էր, երբ նրանք հանտնաբերեցին, որ այդ պաշտպանական մեխանիզմը պարունակում են վարակված լոբիների այն հարազատները, որոնք դեռ վնասատուների հարձակմանը չեն ենթարկվել:

Բոլոր բույսերը կապված են սնկային գորգով:Այդ պատճառով հետազոտողները ենթադրում են , որ հենց նրանց միջոցով են բույսերը կապվում միմյանց հետ, նախազգուշացնելով ընկերներին, որ նրանք կարող են վտանգի ենթարկվել:

Գիտնականները բացառել են բույսերի միջև կապը օդի միջոցով`նրանցից յուրաքանչյուրին փաթեթավորելով:

Ստացվում է, որ հարձակման ենթարկված որոշ բույսեր իրենց սիմբիոնների օգնությոմբ քիմիական ազդանշան են ուղարկում մնացածներին: Իրենց արդեն ոչինչ չի փրկի և ուտիճներով վարակված առանձին բույսեր այդ պրոցեսից ոչ մի օգուտ չեն ստանում: Բայց ազգականներին զգուշացնելով վնասատուների հարձակումների մասին այդ"ալտրուիստները"փրկում են մնացած դաշտը, այսինքն բարձրացնում են ապրելու շանսերը:

Հեղինակների հոդվածը հրապարակվել է Ecology Lettersամսագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: