Հայերեն   English   Русский  

​Իրանի հոգևոր առաջնորդին դուրս են գրել հիվանդանոցից


  
դիտումներ: 968

Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին դուրս են գրել Թեհրանի հիվանդանոցներից մեկից, որտեղ վիրահատել էին նրա շագանակագեղձը: Խամենեին վիրահատել էին սեպտեմբերի 8-ին:

Համաձայն բժիշկների խոսքերի, վիրահատությունը հաջող է անցել:

Այնուհետև, Ալի Խամենեին անցել է հետվիրահատական վերականգնողական կուրս և ներկայումս իրեն լավ է զգում:

Հիվանդանոցում Խամենեիին այցելել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Հավելենք, որ Ալի Խամենեին ծնվել է 1939-ի հունիսի 17-ին: 1981-1989-ին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը: 1989-ին, երբ մահացավ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլա Խոմեինին, ստանալով հոգևորականության մեծամասնության ձայնը (74 հոգևորականից 60-ը Խամենեի օգտին է քվեարկել) դարձավ Իրանի հոգևոր առաջնորդը, և արդեն 25 տարի է, ինչ նա ղեկավարում է երկիրը:
Ալի Խամենեին այդ ընթացքում իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները: Արդյունքն ակնհայտ երևում է: Այժմ, Իրանի հոգևոր առաջնորդն ավելի ազդեցիկ է, քան Իրանի նախագահը:
Ուշագրավ է, որ Ալի Խամենեին աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 23-րդ տեղը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: