Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի հրեական կոմիտեն անհանգստացած է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանի ձերբակալությամբ


  
դիտումներ: 842

Ամերիկյան հրեական կոմիտեն կրկին նամակ է հղել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ձերբակալության կապակցությամբ:

“Art for Democracy” (Արվեստ` հանուն ժողովրդավարության) իրավապաշտպան կազմակերությունը ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հրեական կոմիտեն դեռևս օգոստոսի 6-ին նամակ էր հղել Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին, որում կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել իրավապաշպան Ջաֆարովի ձերբակալության կապակցությամբ:

Ավելի քան մեկ ամիս հետե դեսպանությունը այդպես էլ չի պատասխանել այս նամակին: Ուստի կոմիտեն շարունակում է ջանքեր գործադրել` պարզելու հայտնի իրավապաշտպանին քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառները:

“Art for Democracy” (Արվեստ` հանուն ժողովրդավարության) իրավապաշտպան կազմակերության համակարգող Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվել է օգոստոսի 2-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Ջաֆարովը հերքում է բոլոր մեղադրանքները:

Միջազգային “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը Ջաֆարովին ճանաչել է “խղճի բանտարկյալ”:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: