Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարից 13 մարդ է զոհվել


  
դիտումներ: 892

Թուրքիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 13 ուղևոր, իսկ 31-ը՝ վիրավորվել:

Վթարը տեղի է ունեցել երեկ Անթալիայից Իսպարտա տանող մայրուղու վրա:

Ուղևորատար ավտոբուսը կորցրել էր ղեկավարումը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Բուրդուր նահանգի կառավարիչը լրագրողներին հայտնել էր, որ վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ:

Վնասվածքներ ստացած անձիք տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից վեցի վիճակը ծանր է:

Այս շրջանը հայտնի հանգստի գոտի է, իսկ ավտոբուսը տեղափոխում էր տեղական զբոսաշրջիկների:

Այս պատահարը Թուրքիայում այս ամռան ընթացքում գրանցված վատթարագույն պատահարն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: