Հայերեն   English   Русский  

​Բլիթների բաղադրատոմս


  
դիտումներ: 15067

Տոնական սեղաններին ամենաարագ սպառվող ուտեստը ու, թերևս ամենասպասելին բլիթներն են:

Շատ նորաստեղծ ընտանիքներ առաջին անգամ պետք է նախապատրաստվեն մեծ սեղաններին ու, բնականաբար, այս բաղադրատոմսը կօգնի նորաթուխ տնտեսուհուն փայլելու խոհարարական հմտություններով:

Բաղադրությունը

2 ձու

0,5լ կաթ (կարելի է` կաթի շիճուկ)

1 բաժակ ալյուր

1 ճաշի գդալ շաքարավազ

գդալի ծայրով` սոդա

մի պտղունց աղ

2-3 ճաշի գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը

1.Ձուն հարել շաքարավազի ու աղի հետ,

2.ավելացնել կաթն ու խառնել

3.ավելացնել սոդան ու ալյուրը և կրկին խառնել

4 ավելացնել ձեթը, լավ խառնել ու տաքացրած տապակի վրա փոքր շերեփով լցնել ու տարածել:

Ի դեպ, այս բլիթների մեջ կարելի է և մսով խճողակ դնել և նաև, ըստ ցանկության, տարբեր համադրություններով, ասենք` չամիչով քաղցր կաթնաշոռ կամ էլ ջեմ լցնել:

Մսով խճողակի համար կպահանջվի

400-500 միս` տավարի

աղ ու սև պղպեղ

3 ճաշի գդալ ձեթ

1 գլուխ սոխ:

Ի դեպ, խաշած մսով խճողակն անկրկնելի համ է տալիս այս ուտեստին:

Ձեթով միսը տապակել, ապա ավելացնել աղացած սոխը, համեմել աղով ու պղպեղով: Վերջում ավլացնել կտրատած համեմը: Լավ խառնել ու խճողակը պատրաստ է: Բլիթների շերտերի մեջ լցնել ու փաթաթել; Ցանկության դեպքում կարելի է նաև չտապակել(չնայած` մենք նախընտրում ենք մի լավ կարմրացնել ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: