Հայերեն   English   Русский  

​Մալիում ազատ են արձակվել “Թուրքական ավիաուղիներ”-ի՝ պատանդ վերցված 5 աշխատակից


  
դիտումներ: 465

Մալիի մայրաքաղաքում գտնվող “Radisson” հյուրանոցում պատանդ վերցված “Թուրքական ավիաուղիներ”-ի վերց աշխատակիցներից 5-ն ազատ են արձակվել, հաղորդում է “Անադոլու” լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ “TRT” հեռուստաալիքը հայտնել էր, որ հյուրանոցում պատանդ են վերցվել նաև “Թուրքական ավիաուղիներ” ընկերության վեց աշխատակից:

Այսօր անհայտ անձինք հարձակվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող “Radisson Hotel Bamako” հյուրանոցի վրա՝ ներկայում պահելով 167 պատանդի: Անվտանգության ուժերը շրջապատել են հյուրանոցը: Հյուրանոցի շենքում փոխհրաձգություն է տեղի ունենում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: