Հայերեն   English   Русский  

​Պեկինում արտակարգ դրություն է օդի աննախադեպ աղտոտվածության պատճառով


  
դիտումներ: 1181

Պեկինի իշխանությունն առաջին անգամ տագնապի կարմիր ազդանշան է արձակել, այն բանից հետո, երբ մայրաքաղաքը պատվել է թթվային սմոգով: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը: Արտակարգ դրությունն ուժի մեջ կմտնի հինգշաբթի առավոտյան: Արդյունքում միլիոնավոր փոխադրամիջոցների թույլ չի տրվի երթևեկել քաղաքի ճանապարհներին, գործարանները և շինհրապարակները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքները, մանկապարտեզները և դպրոցները կփակվեն:

«Սա պատմական նախադեպ է, - ասել է Պեկինի քաղաքային իշխանության` հանրության հետ կապերի և բնապահպանական խնդիրների գծով ներկայացուցիչ Մա Յունը: - Չափազանց կարևոր է թույլ չտալ երեխաների թունավորումը աղտոտվածության այսպիսի պայմաններում»:

Չինաստանի իշխանությունները անցյալ շաբաթ խիստ քննադատության ենթարկվեցին այն բանից հետո, երբ հրաժարվեցին երկրում արտակարգ դրություն հայտարարել: Այդ ժամանակ Պեկինում օդի աղտոտումը 40 անգամ գերազանցում էր Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված թույլատրելի ցուցանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: