Հայերեն   English   Русский  

​Չեխիայի նախագահը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը


  
դիտումներ: 521

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության դեմ է հանդես եկել և Անկարայի իշխանություններին մեղադրել “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

“Թուրքիան չպետք է Եվրոպական Միության մաս դառնա”, - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Զեմանի խոսքերը:

Նա ընդգծել է, որ չնայած ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցելու հանգամանքին, Անկարան հաճախ իրեն որպես ԻՊ-ի դաշնակից է դրսևորում:

Չեխիայի նախագահը նաև քննադատության է ենթարկել ԵՄ-ի կողմից Եվրոպայում ապաստան փնտրող փախստականների ներհոսքը զսպելու նպատակով Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելու պլանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: