Հայերեն   English   Русский  

«Իսլամական պետությունը» սպառնում է ոչնչացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառված Սաբրաթա քաղաքը


  
դիտումներ: 728

«Իսլամական պետության» զինյալները հինգշաբթի օրը գրավել են Սաբրաթա քաղաը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում և հայտնի է հռոմեական շրջանի մշակութային արժեքներով: Քաղաքը գտնվում է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ընդամենը 50 կմ հեռավորության վրա:

Այն բանից հետո, երբ ԻՊ 3 զինյալներ գերի են վերցվել հակառակորդի կողմից, ջիհադիստները 30 բեռնատարով մուտք են գործել միջերկրական ծովի ափին գտնվող Սաբրաթա քաղաք` սպառնալով ոչնչացնել վերջինիս արժեքավոր մշակութային ժառանգությունը, այդ թվում` հռոմեական ամֆիթատրոնը, որն աշխարհում ամենալավ պահպանված կառույցներից մեկն է իր տեսակի մեջ:

Հեշտությամբ ճնշելով քաղաքի բնակիչներին` սևազգեստ զինյալները վերահսկողության են սահմանել քաղաքի տարածքում:

«Ոչ մի դիմադրություն չցուցաբերվեց: Ոչ ոք չէր ցանկանում հրահրել նրանց: Նրանք առանց խոչընդոտի հանդիպելու վերահսկողության կետեր սահմանեցին և ցուցադրելով իրենց զենքը`անցան քաղաքի փողոցներով` ասես ցանկանալով ցույց տալ` ով է քաղաքի իրական տերը», - պատմել է բնակիչներից մեկը: Նա նաև ասել է, որ ԻՊ-ն արդեն զորավարժությունների ճամբարներ է հիմնել քաղաքի մոտակայքում:

Որոշ ժամանակ անց ԻՊ զինյալները ազատել են հակառակորդի ուժերի կողմից գերեվարված երեք ջիհադիստներին, ինչից հետո ետ են քաշվել դեպի իրենց ճամբար:

Ծայրահեղականների` Լիբիայի տարածքում ամենաուժեղ հենակետը հանդիսացող Սիրտե քաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվող Սաբրաթա քաղաքի գրավումը վկայում է այն մասին, որ խմբավորումը ցանկանում է Լիբիան վերածել խալիֆայության նոր «ռազմաբազայի» Սիրիայի և Իրաքի կողմից ԻՊ դեմ տարվող շարունակական պայքարի պայմաններում:

Ավելի վաղ ջիհադականները պայթեցրել էին Պալմիրա և Նիմրուդ քաղաքների հնավայրերը` մահապատժի ենթարկելով տեղի հնագետներին, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել էին այդ եզակի պատմամշակութային արժեքների պահպանությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: