Հայերեն   English   Русский  

Թվիթերն իր որոշ օգտատերերին զգուշացնում է հնարավոր կիբերհարձակումների մասին


  
դիտումներ: 1260

Թվիթեր ընկերությունն ահազանգ է հնչեցրել` զգուշացնելով իր որոշ օգտատերերի, որ հնարավոր է` իշխանության կողմից հովանավորվող հաքերները փորձած լինեն նրանց թվիթերյան էջից անձնական բնույթի տեղեկություններ ստանալ: Այս մասին առաջին զգուշացումը ընկերությունը տեղադրել է իր միկրոբլոգում:

Ըստ հայտարարության` հաքերների թիրախում եղել են փոքրաթիվ թվիթերյան էջեր, և մասնագետներն առայժմ չեն կարող վստահ լինել, որ նրանց հաջողվել է տեղեկություններ կորզել կայքից: Հնարավոր կասկածյալների և հարձակման նպատակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Թվիթերի տարածած հաղորդագրությունը վերջին շրջանում իշխանության կողմից իրականացվող կիբերհարձակումների մասին շարունակաբար հնչող ահազանգերից մեկն է: Կառավարական գործակալությունները, բիզնեսը և լրատվամիջոցները պարբերաբար հայտնվում են հաքերների թիրախում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: