Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ներքին միգրացիան թվերով


  
դիտումներ: 531

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (ԹՎԾ) հրապարակել է 5 տարվա ընթացքում ներքին միգրացիայի տվյալներ,հաղորդում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Turkiyegazetesi» լրատվական կայքը հայտնում է, որ ըստ ԹՎԾ-ի ներկայացրած տվյալների՝ 2009-2014թթ. 12 մլն 313 հազար 628 մարդ փոխել է իր բնակության վայրը՝ տեղեփոխվելով հիմնականում Ստամբուլ:

Ամեն տարի Թուրքիայում միջին հաշվարկներով բնակչության 3-3.4 տոկոսը կամ ամեն 1000 մարդուց 30-34-ը մեկ նահանգից տեղափոխվում է մեկ այլ նահանգ: Ամենաշատն արտագաղթել են Վանի նահանգից:

Չնայած նշված ժամանակահատվածում ամենաշատ հոսքը եղել է դեպի Ստամբուլ՝ 2 մլն 151 հազար 415 մարդ, բայց գրեթե նույնքան մարդ հեռացել է քաղաքից՝ 1 մլն 815 հազար 932 մարդ:

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի ներկայիս բնակչության թիվը կազմում է շուրջ 78 միլիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: