Հայերեն   English   Русский  

​Վլադիմիր Պուտինն ամրապնդում է ազդեցությունն աշխարհում, իսկ ԱՄՆ-ն` կորցնում. Ջեբ Բուշ


  
դիտումներ: 540

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում “Հանրապետական” կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրած Ջեբ Բուշը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Ռուսաստանի Դաշնությունը փորձում է իր մասին հիշեցնել որպես ԱՄՆ-ին հավասար համաշխարհային գերտերություն, իսկ այդ հանգամանքը չի բխում ԱՄՆ-ի շահերից: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը` Ջեբ Բուշն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության` այժմ կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում:

“Մենք կորցնում ենք մեր ազդեցությունը, իսկ Պուտինը` ձեռք բերում”, - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է ամերիկացի քաղաքական գործչի խոսքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: