Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի նախատոնական հանգիստը Վիետնամում


  
դիտումներ: 1961

Ծննդյան տոներից առաջ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ուղևորվել էին դեպի Վիետնամ: Դա մի կարճատև, ռոմանտիկ փախուստ էր միայն իրենց երկուսի համար:

Այս երկիրը իրենց 12-ամյա որդու՝ Փաքսի ծննդավայրն է, որին դերասանները որդեգրել են 2007թ.-ին: Մի քանի տղամարդկանց ուղեկցությամբ Ջոլին և Փիթը այցելել են երկրի մայրաքաղաք Հանոյ, զբոսնել մոտորանավով և կայակով ուղևորվել դեպի Հա Լոնգ ծովախորշ:

Զույգը ամենօրյա հագուստ և ակնոցներ էր կրում, իսկ ինչն ավելի կարևոր է՝ շատ երջանիկ տեսք ուներ և անընդմեջ ժպտում էր:

Նախորդ շաբաթ Ջոլիին, Փիթին և նրանց երեխաներին նկատել էին Կամբոջայում, որը իրենց ավագ որդու՝ Մադոքսի, ծննդավայրն է: Տղային զույգը որդեգրել է 2001թ.-ին:

Դերասանուհին մի Նեթֆլիքսյան ֆիլմ է նկարահանում՝ նվիրված մարդկանց իրավունքների պաշտպան Լուն Ունի «Նախ նրանք սպանեցին իմ հորը: Կամբոջայի դուստրը հիշում է» հուշագրություններին: Գիրքը հեղինակի ինքնակենսագրությունն է, և պատմում է 70-ականների Կարմիր Քմերներ ռեժիմի ընթացքում մի զինվոր երեխայի կյանքի մասին : Netflix-ը հայտարարել է, որ Մադոքսը նույնպես կմասնակցի նկարահանումներին:

«Ես խորապես տպավորված էի Լուն Ունի գրքով: Ընթերցելով այն՝ ես ավելի լավ պատկերացում կազմեցի, թե ինչերի միջով են ստիպված անցնել երեխաները պատերազմի ժամանակ, և թե ինչպես է այդ փորձությունը ազդեցություն ունենում նրանց հուզական աշխարհի վրա: Այս ամենն ինձ ավելի մտերմացրեց Կամբոջայի բնակիչների հետ», -ահա այսպես է արտահայտվել Անջելինա Ջոլին Լուն Ունի հուշագրությունների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: