Հայերեն   English   Русский  

Տարբեր անձանց կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել ՀՔԾ


  
դիտումներ: 603

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ տարբեր անձանց կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

Քաղաքացի Արմեն Ա.-ն մասնավոր խուզարկուի ծառայություններ մատուցելու և դրա դիմաց գումար ստանալու նպատակով, հայտարարություն է տարածել համացանցային կայքերում, որի արդյունքում՝ տարբեր անձանցից որոշակի վարձատրության դիմաց, 2015 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում, շահագրգիռ քաղաքացիներին մատուցել է մասնավոր խուզարկուի ծառայություններ: Այդ կերպ՝ քաղաքացի Արմեն Ա.-ն, տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ, տարբեր անձանց անձնական կյանքի մասին, առանց վերջիններիս համաձայնության, հավաքել և պատվիրատուներին փոխանցել է ապօրինի տեղեկություններ:

Անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը նույն օրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով` ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ տևական ժամանակ կատարվել է նախաքննություն:

Հետագայումգործիփաստականհանգամանքներովպայմանավորված՝լրիվ, օբյեկտիվևբազմակողմանիքննությունըերաշխավորելուանհրաժեշտությունիցելնելով՝քրեականգործըքննությանէուղարկվելՀՀհատուկքննչականծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: