Հայերեն   English   Русский  

Հեքիաթային եղանակ է սպասվում Ամանորին. Գագիկ Սուրենյան


  
դիտումներ: 2671

2015 թվականը եղանակային առումով մեծ անակնկալներ մատուցեց: Գրանցվեցին այնպիսի ռեկորդներ, որոնք աննախադեպ էին Հայաստանի համար վերջին 170 տարվա ընթացքում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նախ` հունվարին և փետրվարին արտառոց ձմեռ էր. Արարատյան դաշտում ունեցանք շուրջ 15 աստիճան ջերմություն: Ամառը նույնպես շատ շոգ անցավ. 15-20 օր ջերմաստիճանը տատանվեց +39-41-ի սահմաններում: Իսկ հոկտեմբերը խոնավ և հորդառատ էր:

Ինչ վերաբերում է ձմռանը, ապա դեկտեմբերը բավականին չոր էր:

Հիդրոմետ ծառայության տվյալներով` վաղվանից լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Դա պայմանավորված էր Միջերկրական ծովում առաջացած հզոր ցիկլոնով:

«Վաղը օրվա կեսից մեր տարածաշրջան կներթափանցեն արկտիկական հոսանքները: Կեսօրից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին առատ ձյուն կտեղա: Առաջիկայում ամենացուտ օրը սպասվում է հունվարի 3-ին»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Ցրտի այս ալիքը կներթափանցի ողջ տարածաշրջան, այդ թվում` Կովկասի երկրներ, Հունաստան, Ռուսաստան:

Նա ընդգծեց, որ ցիկլոնի ամենապիկ օրը սպասվում է դեկտեմբերի 31-ի գիշերը: «Հեքիաթային եղանակ է սպասվում Ամանորին»,- նկատեց Գագիկ Սուրենյանը:

Մարզերում բուք կսկսվի: Ճանապարհները կպատվեն մերկասառույցով հունվարի 2-3 օդի ջերմույթունը կիջնի 18 աստիճանով

«Վարորդներին կոչ եմ անում, որը վաղը կեսօրից հետո ճանապարհ դուրս չգան: Դրանք դժվարանցանելի են լինելու»,- եզրափակեց Գագիկ Սուրենյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: