Հայերեն   English   Русский  

​Քրդերը թուրքական իշխող ԱԶԿ-ի դեմ բողոքի ցույցեր են անցկացրել աշխարհի տարբեր երկրներում


  
դիտումներ: 890

Թուրքիայի քրդաբնակ նահանգներում և բնակավայրերում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից քրդերի նկատմամբ իրականացվող գործողությունների դեմ աշխարհի տարբեր կենտրոններում բողոքի ցույցեր են կազմակերպվել:

Ինչպես հաղորդում է «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը, ցույցի մասնակիցները, ողջունելով քուրդ ժողովրդի պայքարի կարևորությունը, կոչ են արել համայն աշխարհին դեմ հանդես գալ այդ կոտորածին:

Բողոքի ցույցեր են անցկացվել Գերմանիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի տարբեր քաղաքներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: