Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները կմասնակցեն Թախտիի միջազգային մրցաշարին


  
դիտումներ: 494

Ավանդույթի համաձայն, տարեսկզբին Թեհրանի մարզապալատում կայանալու է անվանի ըմբիշ, 1956թ օլիմպիական խաղերի չեմպիոն, 1959 և 1961 թթ աշխարհի չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի անվան միջազգային հուշամրցաշարը, որն այս անցկացվելու է հունվարի 14-15-ը:

Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ մրցաշարին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ազատ ոճի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է՝ Թախտիի գավաթի 36-րդ խաղարկությունում հանդես են գալու հիմնականում ՀՀ ընտրանու 3-րդ համարները՝ Գոռ Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը (երկուսն էլ՝ 57 կգ), Արտակ Հովհաննիսյանը, Աշոտ Վելիցյանը (երկուսն էլ՝ 61 կգ), Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանը, Արթուր Մուրադյանը (երեքն էլ 65 կգ), Պողոս Թադևոսյանը (70 կգ) և Սուրեն Խաչատրյանը (74 կգ):

Հունվարի 14-ին կկայանան 65 կգ, 70 կգ, 97 կգ, 125 կգ քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Նույն օրը ժամը կկայանա հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ապա կանցակցվեն 65 կգ, 70 կգ, 97 կգ, 125 կգ քաշային կարգերի եզրափակիչները: Հունվարի 15-ին տեղի կունենան 57 կգ, 61 կգ, 74 կգ և 86 կգ քաշային կարգերի եզրափակիչներն ու փակման հանդիսավոր արարողությունը:

Հուշամրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ Թախտիի գավաթի 36-րդ խաղարկությունում մրցանակային են 1-6-րդ տեղերը: 1-ին տեղ գրավողը կստանա 3 հազար, 2-րդը՝ 2500, 3-րդը՝ 2000, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 1000, 6-րդը՝ 500 դոլար պարգևավճար: Նշենք նաև, որ հատուկ մրցանակ՝ 5 հազար դոլար պարգևավճար կհանձնվի +90 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչված ըմբիշին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: