Հայերեն   English   Русский  

Երուսաղեմում քրիստոնեական սրբավայր է պղծվել


  
դիտումներ: 945

Երուսաղեմում քրիստոնեական սրբավայրերից մեկը դարձել է ծայրահեղական հրեաների վանդալիզմի զոհ:

Ոստիկանության մամուլի քարտուղար Լուբա Սամրին ասել է, որ կիրակի Բենեդիկտյան վանքի արտաքին պատերին հակաքրիստոնեական գրություններ են հայտնվել: Նշենք, որ որ Բենեդիկտյան վանքը գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքի մոտ և քրիստոնեական ավանդույթի համաձայն այստեղ է մահացել Մարիամ Աստվածածինը:

Գրաֆիտին պարունակում է բռնության սպառնալիքները, Հիսուսին վիրավորող հաղորդագրությունները և քրիստոնյաներին կոչ է անում «գնալ գրողի ծոցը»:

Բենեդիկտյան վանք

Ոստիկանությունը դեռ չի ավարտել հետաքննությունը, բայց կասկածներն անմիջապես ընկել են հրեական ծայրահեղականների վրա, ովքեր տարիներ շարունակ պղծում են պաղեստինցիներին պատկանող գույքը, մզկիթներ, եկեղեցիներ, պացիֆիստ իսրայելցիների գրասենյակներ և նույնիսկ իսրայելական ռազմական բազաներ:

Հարձակումները դատապարտման են արժանացել Իսրայելի կառավարության և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից: Վարչապետը հայտարարել է. «Նման գործողությունները տեղ չունեն Իսրայելում, որը միակ երկիրն է Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյա բնակչության թիվը աճում է»:

Իսրայելի հանրային անվտանգության նախարար Գիլադ Էրդանը նշել է, որ հանձնարարել ոստիկանությանը վանդալիզմի գործի բացահայտմանը տալ առաջնային կարևորություն:

«Մենք թույլ չենք տա որևէ մեկին քայքայել Իսրայելում կրոնների գոյակցությունը: Մենք զրոյական հանդուրժողականություն կդրսևորենք ցանկացածի նկատմամբ, ով վնասում է Իսրայելի ժողովրդավարական հիմքերը և կրոնի ազատությունը: Մենք պետք է բացահայտենք նրանց, ովքեր իրականացրել են այս նողկալի արարքը», - ասել է նա:

Կաթոլիկ պատրիարքությունը խստորեն դատապարտել է միջադեպը, ասելով, որ «նման գործողությունները վերահսկելու համար պետք է բարելավել կրթության մակարդակն այն դպրոցներում, որտեղ նման երիտասարդները սովորում են, ինչպես նաև հետապնդել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր քրիստոնյաների դեմ անհանդուրժողականություն են տարածում»:

Բենեդիկտյան վանք

Նշենք, որ Բենեդիկտյան վանքը ուխտավորների և զբոսաշրջիկների համար հայտնի վայրերից է: Վերջին տարիներին այն մի քանի անգամ ենթարկվել է վանդալների հարձակման: Վերջին անգամ վանքը ենթարկվել էր հարձակման Հռոմի Պապ Ֆրացիսկոսի իրականացրած պատարագից հետո:

Միջադեպը քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի նկատմամբ իրականացվող պարբերական հարձակումներից մեկն է: Անցյալ շաբաթ Լատինական Պատրիարքարանը հաղորդել է վանդալների կողմից Երուսաղեմի կաթոլիկ գերեզմանատան գերեզմանների պղծման մասին:

Բացի այդ, այս ամսվա սկզբին Իսրայելի զինված ուժերի զինվոր դատապարտվել է 45 ամսվա ազատազրկման հրեական կրոնական ծայրահեղականների տեղեկություններ փոխանցելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: