Հայերեն   English   Русский  

Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում Իրանի նկատմամբ. իրանագետ


  
դիտումներ: 606

Հունվարի 17-ին Իրանի նկատմամբ չեղյալ հայտարարվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների պատժամիջոցները կապված Միջուկային ծրագրի հետ:

Սա հարևան երկրի տնտեսության վերջապես ազատ շունչ քաշելու հնարավորություն կտա և կբարձրացնի Իրանի քաղաքական դերը տարածաշրջանում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Ավելի քան 20 տարի է, ինչ Իրանի դեմ պատժամիջոցներ էին իրականացվում են: Ահմադի Նեջադի տարիներին Իրանի նկատմամբ իրականցվել է ԱԽ-ի 7 պատժամիջոց՝ ստիպելով նրան գալ բանակցությունների և հասնել համաձայնության, որը կբխեր երկու կողմերի շահերից: Առաջին պտուղները տվեցին անցյալ տարի Վիեննայում, երբ զգացվեց, որ Իրանը բռնում է այն ձեռքը որ տրվում էր: Արևմուտքը ևս իր պահանջները ուներ. պետք է միջուկային գործընթացը թափանցիկ լինի և ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները հստակ կարողանան նշել, որ այդ ծրագիր խաղաղ է»,- նշեց իրանագետը:

Այս պահին ամերիկյան բանկերում պահվող Իրանին պատկանող 50 մլրդ դոլարը ապասառեցվեց և թույլ տրվեց, որ տնտեսության մեջ դրվի:

«Իրանը բոլոր առևտրական գործընթացներում կարող է ներգրավվել: Նրան թույլատրվեց նավթ և գազ վաճառել: Այն կարող է զբաղվել գորգերի վաճառքով: Այլ պետությունները նույնպես կարող են Իրանի հետ առևտռրային պայմանագրեր կնքել: Սակայն ԱՄՆ-ի քաղաքացիները դեռևս չեն կարող»,- նշեց Իսկանդարյանը:

Միաժամանակ նա նկատեց, որ ներկայումս նավթի գները կրկին անկում են գրանցում. Իրանը չի շտապի իր նավթը ներմուծել շուկա և կսպասի մինչև մարտ, երբ հնարավոր կլինի ավելի թանկ գնով վաճառել:

Բացի այս ամենից, Իրանի 40 քաղաքացիները սև ցուցակից դուրս եկան և կարող են ազատ տեղաշարժվել:

Պատժամիջոցների վերացումը բարենպաստ կանդրադառնա իրանական օդային համակարգի վրավրա. Իրանին կկարողանամարդատար ինքնաթիռներ գնել: Նախկինում օդային ծառայությունները չէին համալրվել նոր մեքենաներով, ինչի պատճառով վթարներ էին լինում:

Իրանագետը շեշտեց, որ պատժամիջոցների վերացումը կդառնա նաև քաղաքական վերադասավորումների պատճառ. «Իրանը դառնում է ազդեցիկ գործոն տարածաշրջանում, որ կպահի բալանսը` ի հակակշիռ Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Նա վերադառնում է բնականոն վիճակին՝ իր այն կարգավիճակին, որ 2500 տարի ունեցել է»:

Դեսպանների հետ կանչելով` Սաուդյան Արաբիան վերջին ճիգը արեց, որ հեռու պահի հաղթանակից Իրանին, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ հարևան երկիրը ճիշտ քայլեր է կատարում. Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները հարթ չէին անգամ այն շրջանում, երբ երկուսն էլ ԱՄՆ-ի դաշնակիցներ էին: Հասկանալի է, որ այս իրավիճակում դրանք չեն բարելավվի,- նշեց Գոհար Իսկանդարյանը:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում երկու երկրների նկատմամբ. «Երբ Սաուդյան Արաբաիայում 47 մարդ է կախահան բարձրացնում, համարվում է, որ դա իրենց ներքին խնդիրն է և համապատասխան գնահատական չի տրվում: Սակայն երբ Իրանում թմրանյութերի տարածման համար անձին մահապատժի են ենթարկվում, դա ընկալվում է որպես մարդու իրավունքների խախտում և նրա նկատմամբ սանկցիաներ են կիրառվում»:

Պատասխանելով Անկախի այն հարցին, թե արդյոք այս ամենից հետո Իրանը կփոխի քաղաքականությունը Սիրիայում, Գոհար Իսկանդարյանը նշեց. «Իրանը կշարունակի պաշտպանել Բաշար Ասադի իշխանությունը մինչև վերջ: Այս քաղաքականությունը երբեք չի փոխվի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: