Հայերեն   English   Русский  

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»


  
դիտումներ: 1029

Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ են, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:



Ձմռան ամիսներին տասնյակ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Առավել ևս էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներից հետո, որոնց պատճառով անգամ ամռան ամիսներին տնակային ավաններում հոսանքազրկումները կրում էին համատարած բնույթ: Ձմռան վառելիքի տրամադրումը անօթևան ընտանիքների սոցիալական վիճակի մի փոքր մեղմելուն միտված առավել քան կարևոր ձեռնարկ է: Չմոռանանք, որ չջեռուցվող վագոն-տնակներում գրեթե նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման բարեգործական ամենամյա ձեռնարկր, որին նախորդ տարիներին աջակցություն ցուցաբերեցին Հայաստանի և արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ, բարեգործական մի շարք կազմակերպություններ ու անգամ օտարերկրացիներ: «Շիրակ կենտրոնը», անօթևան ընտանիքների կացարաններում մոտալուտ ձմռանը ևս փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով հայտարարում է ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի մեկնարկի մասին: Մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել ու մասնակցություն ցուցաբերել բարեգործական այս կարևորագույն ձեռնարկին: «Շիրակ կենտրոնն» իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կարձագանքեն կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին: Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA Client: Shirak Centre NGO Account N: 2472601614240020- for USA Pass: 05532775, AUTHORITY 016 CORRESPONDENT BANKS OF ARDSHININVESTBANK CJSC Correspondent - Deutsche Bank Trust Company Americas, 60 Wall Street, New York, NY 10005 SWIFT Code - BKTRUS33 CCY- USD Accontant N: 04422630

57A: Beneficiary Bank ProCredit Bank CJSC Yerevan, Armenia SWIFT: PRCBAM22
AMD - 253050026090-0010
EUR - 253050026108-0012
RUB - 253050026116-0013






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: