Հայերեն   English   Русский  

10 ամենատարածված միֆերը Հին Եգիպտոսի մասին (մաս II)


  
դիտումներ: 4162

ՀինԵգիպտոսըմշտապեսպարուրվածէեղելառեղծվածներիմշուշով, որըերբեքչիցրվելմեկըմյուսինհետևողհնագիտականբացահայտումներիպայմաններում: ՀինԵգիպտոսինկատմամբմարդկանցունեցածմեծհետաքրքրությանևվախիզգացումընպաստելէանթիվմիֆերիևթյուրկարծիքներիտարածմանը: ՍտորևներկայացնելովԱնտիկԵգիպտոսիմասին 10 ամենատարածվածմիֆերը` կփորձենքլույսսփռելեգիպտականառաջադեմմշակույթիառեղծվածներիվրա:

1.Հիերոգլիֆները անեծքների և կախարդանքների լեզու են եղել

Մարդկանցից շատերը ենթադրում են, որ հին եգիպտացիներն են ստեղծել հիերոգլիֆները: Սակայն ըստ գիտնականների, պարզունակ հիերոգլիֆները հավանաբար Եգիպտոս են բերվել Արևմտյան Ասիայից եկած նվաճողների կողմից: Կա ևս մեկ միֆ, որի համար հիմք են հանդիսանում օձերի և մարմնից կտրված ոտքերի պատկերները: Դա այն է, որ հիերոգլիֆները անեծքների և կախարդանքների լեզու են եղել: Իրականում հիերոգլիֆները հիմնականում կիրառվել են իրենցից որևէ վտանգ չներկայացնող արձանագրությունների և պատմական դեպքերի նկարագրությունների համար: Անեծքները, որ հազվադեպ հանդիպում են գերեզմանների վրա, հազիվ թե որևէ կախարդական ուժ են ունեցել: Դրանցից երկուսը այսպես են հնչում. «Թող կուրանան նրա աչքերը», «Թող նա ժառանգ չունենա»:

6

2.Եգիպտական բուրգերը ստրուկներն են կառուցել

Այն կարծիքը, որ եգիպտական բուրգերը կառուցվել են ստրուկների կողմից, շրջանառության մեջ է դրվել դեռևս Ք.ա. 5-րդ դարում հույն պատմաբան Հերոդոտոսի կողմից: Սակայն այս տեսակետը մերժվեց այն ժամանակ, երբ Գիզայի բուրգերի մոտակայքում հայտնաբերվեցին շինարարների մասունքները: Հին Եգիպտոսում աստվածային փարավոնների հարևանությամբ թաղվելը մեծագույն պատիվ էր, որը երբեք չէր կարող շնորհվել ստրուկներին: Բացի այդ, պեղումների արդյունքում Գիզայում հայտնաբերված բազմաթիվ կենդանական ոսկրերը վկայում են, որ շինարարները սնվել են տավարի մսով, որը Հին Եգիպտոսում դելիկատես էր համարվում: Գիտական փաստերը վկայում են, որ բուրգերի շինարարները տաղանդավոր արհեստագործներ են եղել, այլ ոչ թե ստրուկներ, ինչպես փորձում են ներկայացնել Հոլիվուդյան ֆիլմերը և Աստվածաշունչը:

3-2

3.Իսրայելի ժողովրդի ստրկացումը

Սա հերթական միֆն է, որն ինչ-որ չափով կապված է նախորդ հատվածում ներկայացված թյուրիմացության հետ և իրականում շատ նուրբ խնդիր է: Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր Աստվածաշունչը համարում են անքննելի պատմական աղբյուր, գիտնականները մինչ այժմ չեն գտել որևէ վկայություն, որը կփաստի հին եգիպտացիների կողմից հրեա ժողովրդի ստրկացման մասին: Մեզ շատ բան է հայտնի հին եգիպտացիների մասին վերջիններիս թողած ամբողջական արձանագրությունների շնորհիվ, որոնցում սակայն չի հիշատակվում որևէ ժողովրդի ստրկացման, ինչպես նաև տասը ժանտախտների մասին: Հնագիտական բազմաթիվ պեղումների արդյունքում չի եղել որևէ բացահայտում, որը կվկայեր Եգիպտոսում միլիոնավոր հրեաների բնակեցման մասին: Բացի այդ, միլիոնավոր ստրուկների փախուստը, որը ենթադրաբար տեղի է ունեցել Ք.ա. II հազարամյակում, կկործաներ Հին Եգիպտոսի տնտեսությունը, մինչդեռ նշված ժամանակահատվածում Եգիպտոսը ծաղկում էր ապրում:

2

4.Բուրգերը զարդարված են եղել ճոխ դեկորացիաներով

Հին եգիպտական դամբարանների և պալատների ներսի պատերը հիմնականում ծածկված են հիերոգլիֆներով: Սակայն, հակառակ տարածված կարծիքի, բուրգերն աչքի չեն ընկնում ճոխ զարդանաշխերով: Իրականում մինչև վերջերս գիտնականները կարծում էին, որ Գիզայի բուրգերը ներսից բոլորովին անպաճույճ են: Այս ենթադրությունը ցրվեց միայն տարիներ առաջ, երբ Մեծ Բուրգի գաղտնի դռներից մեկի ետևում հիերոգլիֆներ հայտնաբերվեցին: Հարկ է նշել նաև, որ 4000 տարի առաջ բուրգերն ամբողջովին ավազագույն չեն եղել. դրանց որոշ հատվածներ` ինչպես օրինակ ներսի սյուները, ներկված են եղել կարմիր կամ սպիտակ գույնով: Կառուցվածքի և գույների այս առանձնահատկությունների շնորհիվ է, որ եգիպտական բուրգերը համարվում են աշխարհի հնագույն և ամենահայտնի քարե կառույցը:

5-1

5.Փարավոնների անեծքը

Անեծքը, որն իբր սպանում էր նրանց, ովքեր բացում էին Թութանհամոնի դամբարանը, լրատվամիջոցների և կասկածամիտ մարդկանց առաջացրած հերթական իրարանցումն էր: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում այն մասին, որ հնագիտական աշխատանքների հովանավոր կոմս Քարնարվոնը և արշավախմբի մի քանի անդամներ մահացել են Թութանհամոնի անեծքի պատճառով: Որոշ գիտնականներ տեսություններ գրեցին այն մասին, որ արշավախմբի անդամների մահը կարող էր պայմանավորված լինել դամբարանի ներսում տարիներ շարունակ կուտակված վտանգավոր գազերից և սկերից առաջացած թունավորումով, սակայն իրականում մահվան դեպքերը հատուկ գիտական բացատրության կարիք չեն զգում: Թութանհամոնի դամբարանի բացման աշխատանքներին մասնակցած 58 հնագետներից միայն 8-ն են մահացել գիտարշավից հետո 12 տարվա ընթացքում: Պեղումների ղեկավար Քարտերը, որը պետք է որ փարավոնի անեծքի առաջին թիրախը լիներ, գիտարշավից հետո ապրել է 16 տարի: Մյուս հնագետների հետ տեղի ունեցող դեպքերի վերագրումը փարավոնների անեծքին հերթական անգամ ապացուցում է, որ մարդիկ հակված են փաստերի փոխարեն հավատալ ցնցող և չափազանցված պատմություններին:

1-1

Հոդվածի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ`

http://ankakh.com/article/31912/10-amyenataratsvats-mifyere-hin-yegiptvosi-masin-mas-I





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: