Հայերեն   English   Русский  

Օպերային թատրոնը պետք է ունենա գլխավոր դիրիժոր. Քշիշտոֆ Պենդերեցկի


  
դիտումներ: 1219

Հայաստանում է ճանաչված դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ ներկայումս մի քանի նոր ստեղծագործությունների վրա է աշխատում:

«Ես Վիեննայի օպերայի պատվերով օպերա եմ գրում, որն ունի Ֆեդերա անունը: Միաժամանակ չեմ դադարում սիմֆոնիկ ստեղծագործություններ գրել: Ներկայումս կենտրոնացած եմ լարային քառյակի վրա»,-ասաց նա:

Կոմպոզիտորը Հայաստանի «Հովեր» երգչախմբի հետ է համագործակցում, որի հետ արդեն պատրաստ ստեղծագործություն ունի:

«Ւնձ համար ոգեշնչումը տարբեր աղբյուրներից է գալիս: Ապրելով Լեհաստանում` պատերազմի, ինչպես նաև օկուպացիայի մեջ գտնվելու տարիներին ես միայն աբստրակտ գործեր էի գրում, նաև` ռեքվիեմներ: Սակայն երաժշտությունը ինքին աբստրակտ երևույթ է. հիմա ես դա հասկանում եմ »,- ասաց մաեստրոն:

Պենդերեցկին նախորդ տարի Քարնեգի հոլում ներկայացրեց Հայոց ցեղասպանության նվիրված իր ստեղծագործությունը: Սակայն երաժիշտը չի կարծում, որ արվեստը ընդունակ է փոփոխություններ կատարել աշխարհում

«Հայոց ցեղասպանության ընդունման հարցում, օրինակ, արվեստագետներն անում են, ինչ կարող են սակայն չեմ կարծում, որ արվեստագետները ի վիճակի են փոխել որևէ բան նման պատմական իրադարձություններում»,- նշեց Պենդերեցկին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ վերջերս Հայաստանի Օպերային թատրոնում լուծարվեց գլխավոր դիրիժորի պաշտոնը, Պենդերեցկին մի պահ հապաղելուց հետո ասաց. «Ես այստեղ չեմ բնակվում: Ես չէ, որ պետք է գնահատական տամ եղածին: Բայց, իհարկե, կարծում եմ` Օպերային թատրոնը պետք է ունենա գլխավոր դիրիժոր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: