Հայերեն   English   Русский  

​Նորվեգիան լիբերիական անտառների պահպանության համար 150 մլն դոլար կփոխանցի


  
դիտումներ: 1412

Նորվեգիայի իշխանությունները Լիբերիային տնտեսական օգնություն կտրամադրի 150 մլն դոլարի չափով` մինչև 2020-նն անտառահատումը լրիվ դադարեցնելու փոխարեն, հաղորդում է ԲիԲիսին:

Բացի այդ, նորվեգացի մասնագետները կօգնեն լիբերիացիներին ստեղծելու անտառների արդյունավետ պահպանության ու եգերական ծառայության կենտրոն:

Վարակաբանների խոսքով, Էբոլայի տենդի բռնկումը, որի հետևանքով շուրջ 2,8 հազար մարդ է մահացել, կարող է կապ ունենալ աֆրիկյան այդ տարածքներն անտառներից զրկելու հետ: Գիտնականները նշում են, որ անտառները մարդկանց ու մահացու վարակը տարածողների միջև բնական արգելապատնեշ է:
Այսօր Լիբերիայում դեռևս մնացել է անձրևային անտառների մի զգալի մասը: Այդ գոտում են բնակվում այնպիսի կենդանատեսակներ, որոնք այլ վայրում չեն հանդիպում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: