Հայերեն   English   Русский  

Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն Էստոնիայում


  
դիտումներ: 1660

Սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց Մեծ Եղեռնի100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ

Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս), Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր:

Միջոցառման նախաձեռնողներին հայտնելով իր երախտագիտությունը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորեց պատմական ճշմարտության բարձրաձայնումը և դատապարտումը՝ որպես մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիր: «Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Իր հերթին Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը նշեց, որ Աննա Հեդվիգ Բյուլի առաքելությունը հայ և էստոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն է՝ խարսխված մարդասիրության և հոգևոր բարձրագույն արժեքների վրա: Նա հույս հայտնեց, որ այս հուշարձանի բացումը նոր առիթ կհանդիսանա, որպեսզի աշխարհի տարբեր մասերում ապրող հայերը այցելեն Հաապսալու քաղաք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: