Հայերեն   English   Русский  

Սննդային նախապատվություններն ու բնավորությունը


  
դիտումներ: 2420

«Հակումները որոշակի ֆիզիոլոգիական հիմք ունեն, որոնք օգնում են հասկանալու, թե ինչ մարդ եք իրականում»,- ասում է ԱՄՆ-ի Համի ու հոտառության խանգարումների հետազոտական ֆոնդի ղեկավար, դոկտոր Ալան Ռ. Հիրշը:

Սննդային հակումների հարցով 25 տարվա նրա ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ:

Զգայարանները սկանավորում են անձնականը
Դոկտոր Հիրշի քառորդ դար տևած ուսումնասիրությունների հանրագումարը
Եթե երազում եք աղի մթերքի մասին, ապա ամենայն հավանականությամբ ձեր օրգանիզմում որոշ հանքանյութերի ու միկրոտարրերի անբավարարություն կա: Մի շարք գիտական աշխատանքներ ցույց են տվել, որ կալիումի, կալցիումի ու երկաթի անբավարարություն ունեցող կենդանիները մեծ քանակությամբ աղ են ուտում:
Ձեր բնավորության մասին նման հակումը կարող է ասել, որ հոսանքի ուղղությամբ եք ընթանում: Հիրշի համոզմամբ` նման մարդիկ կարծում են, որ իրենց ճակատագիրն ուղղորդում են ոչ թե սեփական ձգտումները, այլ արտաքին ուժերը:
Եթե առանց շոկոլադի չեք դիմանում
Եթե շոկոլադի մասին եք մտածում, և շոկոլադի բույրն էլ զգլխիչ է ձեզ համար, ապա մասնագետներն ասում են, որ նման վիճակ է առաջանում արյան մեջ սերոտոնինի արտանետման հետևանքով: Շոկոլադը հզոր հակադեպրեսանտ է համարվում, որի կարիքն ունի ձեր մարմինը: Երբ հաճույքի հորմոնների քանակն անբավարար է, պետք է արագ այն վերականգնել, ու այդ առումով շոկոլադը լավագույն միջոցն է համարվում:
Իսկ շոկոլադի պահանջ ունեցողների բնավորությունն էլ կապված է շոկոլադի տեսակից. եթե նախընտրում եք մուգ շոկոլադը, նշանակում է` ձեր կյանքն անվերջ տոն է, դուք թեթև եք ապրում ու իրադարձությունների կիզակետում եք ամենուր` թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Եթե նախընտրում եք կաթնայինը, ապա հանգիստ եք, խորասուզված ներքին ապրումների մեջ, ու ձեզ համար լավագույնը հանգստյան օրն է` լավ գրքի հետ միայնության մեջ:
Համեմված սնունդը խթանում է նյութափոխանակությունը, տաքացնում օրգանիզմը: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ համեմունքների նկատմամբ հակումն անկայուն զարկերակային ճնշման, հաճախական շնչառության հետևանքով է առաջանում:
Իսկ այս հակումը խոսում է կարգուկանոնի պահանջի մասին, դուք չեք սիրում իզուր վատնել ժամանակն ու երբեք չեք մանրանում:
Եթե կոնֆետի կարիք ունեք
Նման հակումը նման է շոկոլադի նկատմամբ ունեցած պահանջին: Դուք կոնֆետ եք ուզում, երբ ցանկանում եք բարձրացնել տրամադրությունը կամ լրացնել էներգիայի պակասը: Ինչի՞ մասին է դա հուշում:
Հիրշն ասում է, որ քացրակերներն ավելի շատ են մյուսներից հետևում բնազդին: Նա նկարագրում է քաղցրակերներին որպես աշխույժ, զվարթ մարդիկ, որոնք երբեք չեն ափսոսում արածի համար: Սիրում են տարբերվել ու իրենց առանձնահատուկ զգալ:
Իսկ եթե սիրում եք թե՛ կոնֆետ և թե՛ աղի մթերք
Նշանակում է, որ ձեր նյութափոխանակությունն է թուլացել, որը ցանկանում եք խթանել գլյուկոզայի ու նատրիումի համադրությամբ:
Նման սննդի սիրահարները միայնակ մարդիկ են, որոնք հաճախ շատ տաղանդավոր են: Հիրշի տվյալներով` նրանք արտաքուստ զուսպ են, սակայն գործի մեջ` շատ ստեղծագործ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: