Հայերեն   English   Русский  

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը


  
դիտումներ: 536

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը:

Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

«Քանի օր տարին օլիմպիական է և առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոշեցինք վերը նշված կազմով մեկնել Ռիգա: Մեզ համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: Մինչև Լատվիա մեկնելը ևս մեկ նախապատրաստական փուլ կանցնենք, այս անգամ Բելառուսում: Թիմի հետ կլինեն նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, ովքեր կշարունակեն նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին»,-նշեց Բաղդադյանը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Լատվիայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: