Հայերեն   English   Русский  

«Լոռեցի Սաքոն» բալետը կներկայացվի մոդերն ոճով` Նորայր Մեհրաբյանի 75-ամյակին նվիրված համերգի շրջանակներում


  
դիտումներ: 1140

«Բարեկամություն» պետական անսամբլը Շվեդիայի արքայական բալետի մենապարող՝ Արսեն Մեհրրաբյանի հետ համատեղ հանդես կգա հոբելյանական համերգով:

Համերգը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի 75-ամյակին:

Կներկայացվի «Լոռեցի Սաքոն» մեկ գործողությամբ բալետը: Քանի որ Արսեն Մեհրաբյանը ժամանակակից բալետում մեծ փորձ ունի, ապա նա գործը կներկայացնի իր ուրույն մեկնաբանությամբ` ֆոլկլորային ստեղծագործությանը մոդերն ոճ հաղորդելով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսենը խոստովանեց, որ իր համար մեծ նշանակություն ունի հանդես գալ հենց «Լոռեցի Սաքոն» ներկայացման շրջանակներում, քանի որ ինքը մասնակցել է դրա բեմադրությանը դեռևս 1993 թվականին, Հալեպում:

Նա պատմեց, որ 1998 թվականից ելույթ է ունենում եվրոպական բեմերում. «Ես աշխատել եմ աշխարահռչակ բալետմայստերների հետ, ծանոթացել տարբեր դպրոցների մոտեցումներին, սակայն երբեք չեմ մոռանում այն ուսուցիչներին, որոնք դրել եմ իմ կարիերայի հիմքը այստեղ` Երևանում: Իսկ այսօր ես աշխատում եմ փոխանցել իմ փորձը հայաստանցի երիտասարդ պարողներին»,- ասաց մենապարողը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանը Մորթեն Էհնբերգը:Նա նշեց, որ անհամբերությամբ է սպասում վաղը կայանալիք համերգին:

«Սա հիանալի օրինակ է, թե ինչպես մշակույթը կարող է կամուրջ կառուցել երկու ազգությունների միջև: Ես առաջին անգամ Արսենին հանդիպեցի 1 տարի առաջ, երբ նա ելույթ էր ունենում «Երգել և պարել հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Համոզված եմ մեր մեկ տարի անց ավելի լայն համագործակցություն կստեղծվի»,- նշեց դեսպանը:

Համույթի փոխտնօրեն Քրիստինե Ոսկերչյանը տեղեկացրեց, որ Արսեն Մեհրաբյանը նաև վարպետության դասեր կանցկացնի 40 հայ պարողների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: