Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում գիրք է հրատարակվել ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերի մասին


  
դիտումներ: 8030

ԱՄՆ-ում հրատարակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուի ՛՛Հայաստանի վերածնունդը. ցեղասպանությունից հետո Թուրքիայում ինքնության սահմանափակումները՛՛ գիրքը:

Ստենֆորդի համալսարանի կողմից հրատարակված գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության հետևանքների և ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերի մասին:

Հեղինակը, անդրադառնալով առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերի վիճակին, պատմում է, թե ինչպես էին հայերին վերաբերվում որպես դավաճանների: Գրքում անդրադարձ է կատարվում նաև հայ համայնքի նշանավոր գործիչներին: Նրանց թվում էր Ստամբուլում հրատարկվող ՛՛Հայ կին՛՛ ամսագրի գլխավոր խմբագիր Հայկանուշ Մարկը: Վերջինս այդ ժամանակաշրջանում մեծ դեր է խաղացել հայկական մշակույթի, ինքնության և ավանդույթների պահպանման գործում:

՛՛Այն պատմությունը, որն ինձ սովորեցնում էին դպրոցում, բոլորովին տարբերվում է տանը ինձ պատմածից՛՛, -ասել է Էքմեքչիօղլուն և հավելել, որ ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Թուրքիայում բուռն քննարկումներ են սկսվել ցեղասպանության և հայերի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: