Հայերեն   English   Русский  

Ապօրինի միգրացիայի խնդիրը ընդհանուր մարտահրավել է Թուրքիայի և ԵՄ-ի համար. Դավութօղլու


  
դիտումներ: 272

Անօրինական միգրացիայի խնդիրը Թուրքիայի և Եվրամիության համար ընդհանուր մարտահրավեր է:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Դավութօղլուն նշել է, որ Տուսկի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են սիրիական թեման, փախստականների ճգնաժամի հարցը, որը ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, ինչպես նաև այդ հակամարտությունների լուծման ուղիները:

Վարչապետը նշել է, որ Անկարայի և ԵՄ-ի հարաբերությունները ունեն կեսդարյա պատմություն, իսկ 2004-ից հետո Անկարան արել է ամեն հնարավորը, որպեսզի ԵՄ-ի հետ կապերը զարգանան ռազմավարական գործընկերության հիմքի վրա: Նրա խոսքով՝ վերջերս Անկարայի կապերը ԵՄ-ի հետ նոր խթաններ են ստացել:

«Երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր է խաղացել միջազգային խնդիրների նկատմամբ մոտեցումների զուգահեռությունն ու միասնականությունը»,- ընդգծել է Դավութօղլուն:

Ըստ Դավութօղլուի, Սիրիայում ճգնաժամի համար ստիպված են պատասխանատվություն ստանձնել Թուրքիան և Եվրոպան. «Թուրքիայի տարածքում գտնվում են 2.7 մլն մեր սիրիացի եղբայրներ: Հարյուր հազարավոր մարդիկ փորձում են ներթափանցել Եվրոպա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: