Հայերեն   English   Русский  

Ռոհանի. Իրանին անհրաժեշտ են քրիստոնյա, հրեա և զրադաշտ պատգամավորներ


  
դիտումներ: 626

Իրահի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այս տարին պատմական նշանակություն ունի իր երկրի համար՝ հաշվի առնելով միջուկային համաձայնագրի կնքումն ու սանկցիաների չեղարկումը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:

Անդրադառնալով երկրում տեղի ունեցած խորհրդարանական և փորձագետների խորհրդի ընտրություններին նախագահն իր ուրախությունն է հայտնել չափավոր-ռեֆորմիստների հաղթանակի համար:

Թեհրանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում նախագահը մասնավորապես նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ տարբեր կուսակցությունների, հոսանքների և խմբերի ֆոնին ընտրվել են հենց չափավորները.դա նշանակում է մեր երկիրը ընտրել է չափավորությունը »: « Մենք չենք ուզում, որ խորհրդարանը ենթարկվի կառավարությանը. խորհրդարանը և կառավարությունը ազգային միասնության ապահովման հատուկ մոտեցում պետք է ունենան: Ռոհանին հավելել է, որ խորհրդարանում անհրաժեշտ է նաև քրիստոնյա, հրեա և զրադաշտ պատգամավորների ներկայությունը:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին՝ մեկնաբանելով ընտրությունները հայտարարել էր. «Շնորհակալ եմ Իրանի իմաստուն ու վճռական ժողովրդին. հույս ունեմ, որ խորհրդարանը պատասխանատվություն կդրսևորի Ալլահի և Իրանի բնակիչների հանդեպ»:

Խամենեին նշել էր, որ զարգացումը պետության հիմնական նպատակն է, սակայն նույնիսկ դա չպետք է ձեռք բերվի երկրի անկախության և արժանապատվության հաշվին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: