Հայերեն   English   Русский  

​Ինչ «չի կարելի» նվիրել Կանանց տոնի առթիվ


  
դիտումներ: 1981

Տղամարդկանցից շատերը պատկերացում չունեն, թե ինչ նվիրել կնոջը՝ անգամ եթե երկար տարիներ միասին են ապրում: Հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա փաստ է: Անգամ ծաղիկների ընտրության հարցում են տղամարդիկ սխալվում:eDarling կայքի տվյալներով՝ 45% տղամարդիկ համոզված են, որ Մարտի 8-ին կանանց համար ամենահաճելի նվերը վարդեր ստանալն է ու միշտ նվիրում են այն:

Իսկ ահա հարցումները ցույց են տալիս, որ կանանց 40%-ը իրականում երազում է կակաչների մասին:

Կան նաև տղամարդիկ, ովքեր վաղուց հանձնվել են և գումար են նվիրում կնոջը, բայց դա կնոջ համար այնքան էլ նախընտրելի տարբերակ չէ:

Եվ այսպես ինչ չի կարելի նվիրել կնոջը

Փոշեկուլ

Փոշեկուլ

Այո, կան տղամարդիկ, ովքեր շարունակում են կանանց փոշեկուլ կամ մաքրող-լվացնող այլ տեխնիկաներ նվիրել: Մի խոսքով՝ մի նվիրեք կանանց շարժիչ ունեցող տեխնիկա, բացառությամբ՝ ավտոմեքենա: Նշենք, սակայն, որ տղամարդիկ այդքան էլ մեղավոր չեն. նրանք մոլորության մեջ են հայտնվում այն պատճառով, որ երբ կնոջը հարցնում են ինչ է ուզում ստանալ նվեր ,վերջինս սկսում է թվարկել տան համար անհրաժեշտ տեխնիկան և համոզում, որ սիրում է օգտակար նվերներ: Եթե տանը ինչ-որ բան պակասում է, ապա գնեք այն, միայն թե ոչ Մարտի 8-ի կապակցությամբ: Եթե կնոջը ինչ-որ բան եք նվիրում, ապա այն պետք է միայն իր մասին լինի:

Ներքնազգեստ

ներքնազգեստ

Եթե մտածում եք, որ կնոջը ներքնազգեստ նվիրելը ամենահաճելի նվերը կլինի, ապա սխալվում եք: Հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց 90%-ը գաղափար չունի, թե ինչ չափսի ներքանզգեստ է պետք ընտրել:

Ներքնազգեստ նվիրելն իրականում ավելի դժվար է, քան ուղեծիր հրթիռ արձակելը, քանի որ անգամ կանայք կոնկրետ չգիտեն իրենց չափսը, իսկ եթե չափսը գիտեն, շատ դժվար են ընտրություն կատարում: Եթե փոքր չափս ընտրեք, կվիրավորեք կնոջը, իսկ եթե մեծ՝ էլի կվիրավորեք:


Զարդ

Զարդ

Թվում է՝ զարդը անվտանգ նվեր է: Հոլիվուդյան ֆիլմերում էլ տեսնում ենք, թե ինչպես են կանայք բացում զարդատուփը ու աչքերը լցվում են երջանկության արցունքներով: Իսկ իրականում չկա կնոջը նեղացնելու ավելի հեշտ միջոց, քան սխալ զարդ ընտրելը: Կա մի բացառություն միայն. երբ կինը մինչ այդ կոնկրետ ցույց է տվել՝ ինչ է ուզում: Հակառակ դեպքում մեծ ռիսկի կդիմեք: Զարդն այնքան անձնական իր է, որ համարյա անհնար է ճիշտ զարդ ընտրել սիրած կնոջ համար, անգամ եթե գիտեք, որ նա պաշտում է տվյալ ապրանքանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: