Հայերեն   English   Русский  

​Էբոլայի տենդից զոհերի թիվը 3000-ի սահմանը հատել է


  
դիտումներ: 1307

Մահացու Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 3 հազարի, հաղորդում է ԲիԲիսին`վկայակոչելով ԱՀԿ-ին:

ԱՀԿ-ի տվյալներով, տարածաշրջանում վարակվածների թիվն ավելի քան 6 հազար մարդ է: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Լիբերիայում, որտեղ հիվանդությունից մահացել է շուրջ 1800 մարդ:

Վարակման դեպքեր են արձանագրվել նաև Սյերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում ու Սենեգալում:

Էբոլան տարածվում է վարակակիր մարդու արյան ու նաև արտազատուկների հետ անմիջական, չպաշտպանված շփման դեպքում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էբոլայի տենդը «համաշխարհային անվտանգության սպառնալիք» է անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: