Հայերեն   English   Русский  

3 նշան, որ սենյակային բույսի ծաղկամանը պետք է շտապ փոխել


  
դիտումներ: 3084

Եթե ջանքում եք, որ ձեր սիրելի սենյակային բույսը ծաղկի ու գեղեցկանա, բայց այն, ընդհակառակը, գնալով խամրում է, ապա հույսը կորցնել պետք չէ, հնարավոր է, որ ձեր փրկությունը լինի ընդամնեը ծաղկամանը փոխելը: Իսկ ինչպե՞ս դա ճիշտ անել ու ինչպե՞ս հասկանալ, որ սենյակային բույսին իսկապես անհրաժեշտ է դա:

Հողի վրա սպիտակ շերտ

Սա առաջին նշանն է: Լինում են դեպքեր, որ ծաղիկի վրա ձևավորվում է կրաքարի սպիտակ շերտ պարզապես ջրելու հետևանքով: Այդ դեպքում մտահոգվելու կարիք չկա, այն կարելի է զգուշորեն հեռացնել: Սակայն եթե սպիտակ կամ բաց մոխրագույն շերտով բորբոս է գոյանում, ապա դա վկայում է այն մասին, որ հողի օդափոխանակությունը խախտված է. կամ չեք ավելացրել դրենաժ (ցամաքուրդ) կամ բույսի համար ընտրված հողը սխալ է:

Դուրս ցցված արմատներ

Երկրորդ նշանը հողից դուրս եկած արմատներն են: Եթե տեսնում եք, որ ծաղկի արմատները հողից դուրս են ցցվել, ապա դա նշանակում է, որ ծաղկի համար նախատեսված ծաղկամանը փոքր է: Եթե մեկ ամսվա ընթացքում չտեղափոխեք, ապա այն կթառամի:

Դեղին տերևներ

Երրորդ նշանը դեղին տերևներն են: Այս ծաղիկին խիստ անհրաժեշտ է նոր հող, այն պետք է շուտափույթ տեղափոխել: Սա հաճախ լինում է այն ծաղիկների հետ, որոնք գնել եք ու թողել խանութի՝ տեղափոխման համար նախատեսված տարրայի մեջ: Հիշեք, որ խանութի ծաղկամանները փոքր են և օգտագործվում են բացառապես հարմար տեղափոխելու նպատակով: Իսկ դրանց հողը տորֆի շերտ է և երկարատև օգտագործման համար չէ: Ուրեմն, ծաղիկը գնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտադիր պետք է փոխել ծաղկամանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: