Հայերեն   English   Русский  

«Ամենասարսափելի» եկեղեցին աշխարհում, լուսանկարներ


  
դիտումներ: 1155

1352 թվականին հիմնված Սուրբ Գեորգի եկեղեցին, որը գտնվում է Լուկովայում` Չեխիայի Հանրապետությունում, 1960-ականների ընթացքում դարձել է անմխիթար, հոգեհանգստի արարողության ժամանակ փլուզվել է եկեղեցու տանիքը, իսկ դրա վերանորոգումը չափազանց թանկ արժեր: Արդյունքում եկեղեցու հետ կապված վթարներն այնքան շատ էին, որ մարդիկ նախընտրում էին արարողություններն անցկացնել դրսում` անիծված թվացող հուշարձանից հեռու:

Սուրբ Գեորգի եկեղեցի

Ջանալով վերափոխել և վերականգնել խարխուլ եկեղեցին, տեղացի չեխ նկարիչ Ջեյքոբ Հադրավային հանձնարարվեց ստեղծել այնպիսի արվեստ, որը կգրավեր տեղացիներին, ինչպես նաև ավելի լայն հանրությանը կբերեր հետ` դեպի եկեղեցին:

Նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին, և այդ մասին վկայում է միջնադարյան կառույցի ճակատագիրը:

Բարեբախտաբար, Հադրավայի արվեստը ոչ միայն գրավեց

Սուրբ Գեորգի եկեղեցի

տեղի բնակիչներին, այլև զբոսաշրջիկների այցելության ալիք բարձրացրեց, ովքեր ցանկանում էին նստել նրա ստեղծած անհավատալի ահարկու ուրվականների կողքին:

Նա իր ուրվականները ստեղծեց գիպսից՝ դրա մեջ ավելացնելով ֆոսֆորանման նյութ, այնպես, որ ուրվականները երևում են նաև մթության մեջ:

Սուրբ Գեորգի եկեղեցի

Դրանք ստեղծված են հիշատակելու գերմանացիներին, ովքեր ապրել են Լուկովայում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, և ամեն կիրակի գալիս էին եկեղեցի աղոթելու: Ուրվականները ստեղծված են նաև ցույց տալու, որ այդ եկեղեցին ունի անցյալ, և որ ճակատագիրը մեծ ազդեցություն ունի մեր կյանքում: Իսկ տեղացիների և զբոսաշրջիկների ներհոսքից ստացվող գումարը վկայում է այն մասին, որ եկեղեցու ապագան, ինչպես նաև վերականգնումը ապահով ձեռքերում են:

Սուրբ Գեորգի եկեղեցի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: