Հայերեն   English   Русский  

Խամենեի. Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցություններ չեն լինի


  
դիտումներ: 880

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Նովրուզի առիթով հրապարակած ուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվել են միայն թղթի վրա: Աաթոլլահ Խամենեին ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին երկրի թշնամիներ է կոչել: Հաղորդում է arabic.rt.com-ը:

«Ամերիկյան նախագահի պաշտոնի թեկնածուները մրցում են Իրանը սևացնելու հարցում,իսկ դա թշնամանքի նշան է»,- ասել է Խամենեին:

Իրանի առաջնորդը հնարավոր չի համարում Միացյալ Նահանգների հետ անմիջական բանակցությունները:

Չնայած պատժամիջոցների չեղարկմանը Իրանը նախկինի պես խնդիրների է բախվում արտասահմանյան բանկերի հետ աշխատանքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: