Հայերեն   English   Русский  

Կուսակցական դպրոցները կուսակցությունների կայացման և առողջ սերնդափոխության գրավականն են


  
դիտումներ: 1202

«Վերջին օրերին քննարկման է հանվել կուսակցական դպրոց ստեղծելու գաղափարը և չգիտես ինչու կրկին քննադատություններից և անլուրջ մեկնաբանություններից բացի այլ բան աչքովս չընկավ»,-ֆեյսբուքյան էր էջում մեկնաբանելով ՀՀԿ կուսակցական դպրոց ստեղծելու մասին լուրերը գրում է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը:

«Հետաքրքիր է,որ այդ գաղափարից դժգոհողները միայն օրինակ են բերում ԽՍՀՄ կոմկուսի կուսդպրոցը և առանց պատկերացնելու դատողություններ անում։ Հարգելի դժգոհներ կուսակցական դպրոցներ կան նաև Չինաստանում,Ղազախստանում,Մեծ Բրիտանիայում,ԱՄՆ-ում դարեր շարունակ դրվել են քաղաքական և կուսակցական դպրոցների հիմքերը և բացի Ռուսաստանից շատ այլ երկրներում։

Կուսակցական դպրոցները կուսակցությունների կայացման և առողջ սերնդափոխության գրավականն են տարբեր երկրներում և ողջունելի կլինի ,որ Հայաստանում բացվի կուսկցական բարձրագույն ղպրոց։

Հ.Գ. Ինչքան
շատ դպրոց լինի մեր երկրում,այնքան զարգացած հասարակություն կունենանք»,-գրում է Բաբայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: