Հայերեն   English   Русский  

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բաթումում


  
դիտումներ: 1366

Սեպտեմբերի 25-ին Բաթումի Արվեստի կենտրոնում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր միջոցառում` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:


Աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի օրհնանքից ու բացման խոսքից հետո ներկաների առջև ելույթ ունեցավ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Պատմելով անկախության օրվանից հայ ժողովրդի անցած դժվարին ուղու մասին` նա առանձնահատուկ կարևորեց հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները, խոսեց հայ ժողովրդի պատմության տարբեր ճակատագրական փուլերում Բաթում քաղաքի խաղացած դերի մասին:

Այնուհետև ելույթ ունեցավ Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամայիշվիլին, ով ևս ընդգծեց հայ և վրաց ժողովուրդների եղբայրական հարաբերությունների դերը և նշանակությունը համատեղ պատմության ողջ ընթացքում, ջերմ շնորհավորանքներ հղեց ողջ հայ ժողովրդին՝ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:

Բաթումի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից ընթերցվեց Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի ժողովրդական վարպետ, հայտնի նկարիչ, դիզայներ, ձևավորող Կարինե Սահակյանի անհատական ցուցահանդեսը, ինչպես նաև հատուկ այդ առիթով Բաթում ժամանած «Արցախի ձայներ» համույթի համերգը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: