Հայերեն   English   Русский  

​Չբռնության միջազգային օրը


  
դիտումներ: 1178

Օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, 2007-ի հունիսի 15-ին: Օրվա ընտրությունը կապված է Հնդկաստանի անկախության շարժման ու չբռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի ծննդյան օրվա հետ:

Միջազգային այս օրը լրացուցիչ առիթ է, որ “չբռնությունը քարոզվի նաև լուսավորչական ու հասարակական-բացատրական աշխատանքով”: “Փաստաթղթում հաստատվում է “չբռնության սկզբունքի ունիվերսալ նշանակությունը”, ինչպես նաև “ խաղաղություն, համբերատարություն, ըմբռնում ու չբռնություն հաստատելու “ ցանկությունը:

Չբռնության ( որը հայտնի է նաև որպես ոչ բռնի դիմադրություն) սկզբունքը բացառում է սոցիալական կամ էլ քաղաքական փոփոխությունների ձեռբերման համար ֆիզիկական բռնության կիրառումը: Կարծիք կա, որ գոյությունի ունի չբռնության 3 տեսակ.բողոքի արտահայտում, համոզում (մասնավորապես` երթեր ու պիկետներ), համագործակցությունից հրաժարում:
Ցավոք, ժամանակակից աշխարհում, որտեղ բռնությունն ու սոցիալական անարդարությունը, ցավոք, դեռ շատ է , զինված հակամարտությունների թիվն էլ մեծ տարբեր երկրներում, Չբռնության օրը շատ կարևոր օր է ու շատ արդիական:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: