Հայերեն   English   Русский  

Գյումրիում մեկնարկեց «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը (տեսանյութ)


  
դիտումներ: 978

Այսօր Գյումրիում մեկնարկեց ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:

Բարեգործական ակցիայի առաջին օրը Լոս Անջելոսում գործող «Մի լույս, մի հույս» բարեգործական

հիմնադրամի աջակցությամբ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և կամավորները հագուստ, խաղալիք, կոշիկներ և վառելափայտ տրամադրեցին վագոն- տնակներում բնակվող բազմազավակ և ծնողազուրկ

երեխաներ խնամող մի շարք ընտանիքների:

Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնի» և «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի համատեղ բարեգործական ձեռնարկը կրելու է շարունակական բնույթ:

Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում՝ առանց մեկնաբանության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: