Հայերեն   English   Русский  

«Բորուսիան» ջախջախեց «Վոլֆսբուրգին», Մխիթարյանը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ


  
դիտումներ: 762

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգին»

Դորտմունդցիները վստահ հաղթանական տարան 5:1 հաշվով:

Հաշիվը 7-րդ րոպեին բացեց ճապոնացի Սինձի Կագավան, որն աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին ևս 3 գոլ՝ բաց թողնելով վերջնամասում:

«Բորուսիայից» մեկ րոպեում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որին գոլային փոխանցում կատարեց Մխիթարյանը: 86-րդ րոպեին «Վոլֆսբուրգին» հաջողվեց միայն հեղինակության գոլ խփել. խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրե Շյուրլեն:

Հայաստանի հավաքականի ավագը 14-րդ եւ 15-րդ գոլային փոխանցումները կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: