Հայերեն   English   Русский  

Լիբանանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը


  
դիտումներ: 616

Մայիսի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, Բաալբեք, Բեքաա և Հերմել բնակավայրերում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը: Հայտնում է arabic.sputniknews.com-ը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ ընտրություններին ընդառաջ երկրի ղեկավարությունն ակտիվացրել է անվտանգության միջոցառումները:

Վերջին անգամ Լիբանանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվել են 2010 թվականին: Լիբանանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվելու են չորս փուլով և շարունակվելու են մինչև մայիսի 29-ը:

Հիշեցնենք, որ արդեն շուրջ երկու տարի է, ինչ երկրում թափուր է մնացել նախագահի աթոռը: Նախկին նախագահ Միշել Սուլեյմանն իր իրավասությունները վայր է դրել 2014թ. մայիսին: Այդ ժամանակից ի վեր երկիրը խորը ճգնաժամի մեջ է. կաթոլիկներն ու շիաները բոյկոտում են կառավարության աշխատանքները` հուսալով ձեռք բերել նախարարական բոլոր կաբինետների վերահսկողությունը: Լիբանանի նախագահի գլխավոր թեկնածուն համարվում է 79-ամյա գեներալ Միշել Աունը` Ազատ Հայրենասիրական Շարժման առաջնորդը, ով միաժամանակ շիական Հիզբալլահ խմբավորման քաղաքական դաշնակիցն է: Նրա թեկնածությանն աջակցում են նաև երկրի պրոսիրիական ուժերը, հաշվի առնելով Հիզբալլահի ռազմական աննախադեպ աջակցությունը Սիրիային` ահաբեկիչների դեմ պայքարում: Աունի գլխավոր մրցակիցը արևմտամետ «Մարտի 14» դաշինքի ներկայացուցիչ Սամիր Ջաաջան է, որին աջակցում է երկրի սուննի բնակչությունը` Ալ-Մուսթակբալ կուսակցության գխավորությամբ: Ընտրություններին մասնակցում է նաև 1992-1998թթ. և 2000-2004թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռաֆիկ Հարիրիի որդին` Սաադ Հարիրին:

Նախագահ ընտրելու հաջորդ փորձը խորհրդարանականները կանեն մայիսի 10-ին:


ընտրություններ Լիբանանում

ընտրություններ Լիբանանում

ընտրություններ Լիբանանում

ընտրություններ Լիբանանում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: