Հայերեն   English   Русский  

Ազատ ոճային ըմբիշներն ուղեգիր չնվաճեցին վարկանիշային վերջին մրցաշարում


  
դիտումներ: 480

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի վերջին մրցումային օրը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանը ներկայացել էր ազատ ոճային երեք ըմբիշներով` Դավիթ Սաֆարյան 65 կգ, Գրիգոր Գրիգորյան 74 կգ և Մուսա Մուրթազալիև 86 կգ:

Աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 0:4 հաշվով զիջեց գերմանացի Վիլյամ Հարթին:

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով: Նա որակավորման փուլում 11:0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթում էր Իսպանիայի ներկայացուցիչ Թայմուրազ Ֆրիև Նասկիդաևին, սակայն պարտվեց 8:18 հաշվով:

Այսպիսով` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: