Հայերեն   English   Русский  

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ հոկտեմբերի 10-ին


  
դիտումներ: 1115

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-14-ը կանցկացնի մարզական հավաք՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագիրը: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում: Հոկտեմբերի 7-ին և 8-ին մեր ընտրանին կանցկացնի երկուական մարզում, իսկ հոկտեմբերի 9-ին՝ մեկ մարզում: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում: Դրանցից մեկը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:30-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: