Հայերեն   English   Русский  

Արծաթե մեդալ` բանակային ըմբիշների աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 923

ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկած ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի առաջնությանը Հայաստանից երեք մարզիկ է մասնակցում:


65 կգ քաշային Նարեկ Սանոյան, վիճակահանությամբ պայքարը սկսեց քառորդ եզրափակչից և հաղթեց ղազախստանցի Ազամատ Շաղափուլին, հետո էլ կիսաեզրափակչում առավելության հասավ ամերիկացի Ջամել Ջեկսոնի նկատմամբ: Ցավոք, վճռական գոտեմարտում մեր մարզիկը զիջեց ուկրաինացի Եվգենի Խավիլովին և բավարարվեց արծաթե մեդալով:

61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը թեև 1/8 եզրափակչում հաղթեց պակիստանցի Սաջադ Իքբալին, սակայն հետո ահաջողության մատնվեց գերմանացի Մարչել Էվալդի հետ գոտեմարտում:

Այսօր Հայաստանի պատվիրակներից մրցագորգ դուրս կգա 97 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: