Հայերեն   English   Русский  

Խորդենի,Արագլախոտ՝ երեմ


  
դիտումներ: 9699

Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և

Արագլախոտ՝ երեմ(Журавельник, Geranium) :Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:

Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:

Խորդենի,Արագլախոտ՝ երեմ

Վարդաբույր խորդենի (Pelargonium graveolens)

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens) : Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ:Ծաղիկները՝ բաց վարդագույն: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում:
Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է 1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում:










Խորդենի,Արագլախոտ՝ երեմ

Արագլախոտ մարգագետնային (Geranium pratense L.)

Մարգագետնային Խորդենին (Geranium pratenseL.) աճում է բարխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն

բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40—45 °С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում:Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:

Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:

Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:

Խորդենի,Արագլախոտ՝ երեմ

Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:

Խորդենին արագ և հեշտ է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը և ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է : Խորդենիները /բացի Ռոբերտ խորդենուց/ երկար են ապրում: Թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն 10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ ` 9—10 տարեկան թուփը բաժանել և տեղափոխել թարմ հողի մեջ:

Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ ջրվել: Թառամած ծաղիկներից հետո հարկավոր է կտրել այդ ցողունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: