Հայերեն   English   Русский  

Մահացել է ռուսաստանցի անվանի ֆուտբոլիստ Ֆյոդոր Չերենկովը


  
դիտումներ: 642

Այսօր մահացել է ռուսաստանցի ճանաչված ֆուտբոլիստ Ֆյոդոր Չերենկովը: Նա 56 տարեկան էր:

1983-ին և 1989-ին Մոսկվայի «Սպարտակի»խաղացողը ճանաչվել էր Խորհրդային Միության լավագույն ֆուտբոլիստ:

Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 34 հանդիպում և 12 գնդակ խփել մրցակիցների դարպասը:

1977-ից մինչև 1990-ը Չերենկովը կրել է «Սպարտակի» մարզազգեստը, ապա տեղափոխվել է Ֆրանսիական «Ռես Սթար»: 1991-ին նա կրկին հարազատ ակումբում էր:

1994-ից մինչև օրս Չերենկովը «Սպարտակի» մարզչական խմբում էր:

«Սպարտակի» մարզադաշտի մոտ կտեղադրվի Չերենկովի արձանը, իսկ տրիբունաներից մեկը կկոչվի նրա անունով:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: