Հայերեն   English   Русский  

Միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը


  
դիտումներ: 1208

Ամեն տարի այս օրը ողջ աշխարհում նշվում է Միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը, որի նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել Երկիր մոլորակի կենդանական աշխարհի բնակության վայրի խնդրին:

Օրը հաստատվել է 1979-ին, եվրոպական վայրի բնության պաշտպանության հարցերի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում:

Մարդն իր գործունեությամբ արդեն վաղուց է ազդում բնության վրա, փոփոխելով այն: Տարեցտարի ողջ աշխարհում ավելի շատ տարածքներ են վերածվում արոտավայրերի ու գյուղնշանակության հողերի` քաղաքների աճի , օգտակար հանածոների արդյունահանման, գործարանների կառուցման ու ժողնշանակության օբյեկտների ավելացման հետ: Դրա համար էլ Երկրագնդի վրա գրեթե չի մնացել մի վայր ուր մարդու ոտքը դիպած չլինի:
Սակայն մարդու անվերահսկելի միջամտությունը բնության օրենքներին ու տարածքներին, հանգեցրել է հարյուրավոր կենդանատեսակների անհետացման: Մթ 19- դարում երկրագնդից անհետացել է 150 կաթնասուն (հիմնականում խոշոր) ու 139 թռչուն: Այսօր անհետացման եզրին են բազում կենդանիներ:
Բնակավայրի համաշխարհային օրը
Այսօր նաև Բնակավայրի համաշխարհային օրն է: Ամեն տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթին նշվում է ՄԱԿ-ի հաստատած տոնը` World Habitat Day : 1985-ին բնակավայրերի գծով հանձնաժողովի առաջարկության համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց այս օրը` 2000-ին մոլորակի բնակչությանը բնակության համար անհրաժեշտ պայմաններով ապահովելու նպատակ հետապնդելով:
1996-ին Բնակավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ևս մեկ օր որոշվեց առանձնացնել`
Ճարտարապետության համաշխարհային օրը: Բնակարանի ու բնակության պայմանների խնդիրները բարձրացվել են դեռևս բնակավայրերի կայուն զագացման հարցերով ՄԱԿ-ի առաջին համաժողովի ժամանակ, 1976-ին, կանադական Վանկուվերում: Այն ժամանակներից հետո աշխարհը շատ է փոխվել, սակայն բնակարանների անբավարարությունը, աղքատությունը, աղտոտվածությունն ու հիվանդությունները շարունակում են սուր լինել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: