Հայերեն   English   Русский  

Իրանը մեղադրում է Քիմ Քարդաշյանին երիտասարդ աղջիկներին և տղաներին այլասերելու մեջ


  
դիտումներ: 482

Իրանական կազմակերպություններից մեկը զբաղվում է երկրում իսլամական համակարգի պահպանմամբ՝ փորձելով այն հնարավորինս զերծ պահել օտարերկրյա ազդեցություններից:

Ահա այս կազմակերպությունը մեղադրել է Քիմ Քարդաշյանին իր ինստագրամյան էջում սադրիչ բնույթ կրող լուսանկարներ տեղադրելու միջոցով իսլամական կենսակերպը խեղաթյուրելու և երիտասարդ աղջիկների ու տղաների շրջանում այլասերում տարածելու մեջ: Մոսթաֆա Ալիզադեհը՝ կազմակերպության մամլո խոսնակը, հայտնել է՝ Քիմ Քարդաշյանը նորաձևության աշխարհում հանրահայտ մոդել է, ուստի նրա ազդեցությունը սոցիալական մեդիայում շատ մեծ է: Ալիզադեհը հավելել է՝ կասկած չկա, որ Քարդաշյանը խոշոր ֆինանսական հովանավորություն է ստանում իր բոլոր գործողություններն իրականացնելու համար: Ըստ մամլո խոսնակի՝ այդ է պատճառը, որ իսլամական կազմակերպությունը շատ լուրջ է վերաբերվում այս հարցին:

Իրանում արդեն իսկ ձերբակալվել են մի շարք երիտասարդ կանայք սոցիալական ցանցերում իրենց «այլասերված պահվածքի» կամ օտարերկրյա ազդեցություններին ենթարկվելու հետևանքով: 170 մարդ զգուշացում է ստացել, որոնցից 29-ին դատական հետապնդում է սպասվում:

Ինչ վերաբերվում է Քիմ Քարդաշյանին, ապա հայտնի է՝ ռեալիթի շոուի աստղը բոլորովին տեղյակ չէ այս իրադարձությունների մասին: Երբ Քիմը վերադարձավ Կաննի կինոփառատոնից նա տեղեկացրեց՝ չի հասկանում, թե ու՞մ մասին է խոսքը և թե ինչու՞մ են իրեն մեղադրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: